ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, և հետո թող չասեն, թե քաղաքական հետապնդում է. Ն. Փաշինյանը՝ իջևանցիներին. Tert.am
Օգոստոսի 10-ին Տավուշի մարզ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը շարունակվում է. բնակիչների հետ հանդիպումն այսօր Փաշինյանը սկսել է Իջևանից:
Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդիպեց իջևանցիների հետ:
Հարցնելով, թե ինչպես է իջևանցիների տրամադրությունը և ստանալով «լավ» պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը հույս ունի, որ տեղյակ են, որ սրանից հետո ՀՀ քաղաքացու տրամադրությունը պետք է միշտ լավ լինի, որովհետև ՀՀ քաղաքացին հաղթել է, և ՀՀ քաղաքացու հաղթանակն այլևս որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել և ՀՀ քաղաքացու հաղթանակը որևէ մեկը չի կարող վերցնել:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/11/pashinyan/2764258]այստեղ[/url]