211652_close_icon
views-count5597 դիտում article-date 23:28 10-08-2018

Շեշտակի կավելանան հայ-ճապոնական համագործակցության ծրագրերը․ Արարատ Միրզոյան և Ջուն Յամադա

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին առաջին փոխվարչապետը տեղեկացրել է Ֆեյսբուքի էջում։ «Թե՛ ես, թե՛ պրն դեսպանը համոզմունք ենք հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-ճապոնական փոխգործակցությունը՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։ Մասնավորապես, խոսել ենք արևային էներգետիկայի, նորարական գյուղատնտեսության, սեյսմակայուն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման մասին։ Քննարկվել ենք նաև Ճապոնիայի հնարավոր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությանը»,- գրառման մեջ հայտնում է Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր