10524 դիտում
23:08 21-04-2017
Ստորագրվել է հայ-ճապոնական արձանագրություն. նոր դրամաշնորհային ծրագիրը նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ` իրականացված ծրագրերը
Այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում փրկարար ծառայությունը` ի դեմս տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին ստորագրեցին «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:
ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց ճապոնացի գործընկերներին` երկարամյա համագործակցության համար` հուսալով, որ նոր դրամաշնորհային ծրագիրը նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ` իրականացված ծրագրերը:
Պարոն Կացուտոշին ընդգծեց, որ հաջող իրականացման դեպքում այն կլինի տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհային ծրագիրը, իսկ հատկացվող գույքի մի մասը կտրամադրվի Լոռու և Շիրակի մարզերին, որոնք ամենից շատն են տուժել Սպիտակի ավերիչ երկրաշարժից` նոր կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Ճապոնիայի բարեկամության համար:
Նշենք, որ զարգացմանն ուղղված Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը դրամաշնորհային հայտ էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը` ՀՀ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։
JICA տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությունն ապրիլի 18-21-ը գործուղվել էր Հայաստան` իրականացնելու ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքները: Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ ԱԻՆ պաշտոնատար անձանց հետ:
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
10:01 30-04-2015
Որքան զարմանալի, նույնքան էլ հասկանալի է, որ այդ «ավետիսը» չհայտնեց հայ պաշտոնյաներից որևէ մեկը. 168 Ժամ
4263 դիտում
16:06 05-04-2017
Հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը. ՀՀ արտգործնախարար
Այս բաժնից
703 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
826 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ