Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը
99 տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը: Հայտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի [url=http://www.rah.ru/events/detail.php?ID=34182]կայքը[/url]։
«Հայրենական մշակույթը մեծ կորուստ ունեցավ: 2018թ.-ի օգոստոսի 10-ին 100-րդ տարում կյանքից հեռացավ հայրենական քանդակագործության մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայ Բագրատի Նիկողոսյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Նիկողոսյանը Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսեյ Կոստյակովի դիմանկարների, ինչպես նաև Սամուիլ Մարշակի և Սեմյոն Կոսբերգի հուշաքանդակների հեղինակն է:
Ակադեմիայի կայքի փոխանցմամբ` քանդակագործի առավել հայտնի քանդակներից են Երևանում Միքայել Նալբանդյանի և պատմահայր Մովսես Խորենացուն նվիրված արձանները: Նկարչի աշխատանքները ներկայացված են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական թանգարանում և այլ հավաքածուներում: