211652_close_icon
views-count8374 դիտում article-date 19:12 08-08-2016

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. օգոստոսի 7-ին, 94 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը: Անվանի քանդակագործի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 19:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 10-ին, ժամը 12:00-14:00-ն Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16): Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային գերեզմանատանը:

Նմանատիպ նյութեր