Բրազիլիայի նախագահն առաջարկել է միջնորդ լինել ՌԴ-Ուկրաինա բանակցություններում
Մայիսի 9-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան առաջարկել է իր թեկնածությունը որպես միջնորդ Ուկրաինայի հետ հնարավոր բանակցություններում։
Այս մասին հայտնում է CNN Brasil հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Ամերիկայի հանրապետության ղեկավարի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմին։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Լուլա դա Սիլվան քննարկել է Պեկինի և Բրազիլիայի համատեղ ջանքերով նախապես պատրաստված առաջարկները, ինչպես նաև «առաջարկել է իր օգնությունը՝ որպես միջնորդ»։
Ամորիմը նաև հավելել է, որ Բրազիլիայի ղեկավարության դիրքորոշումը մոտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը` նպաստել բանակցային գործընթացի հնարավորինս շուտ մեկնարկին: