211652_close_icon
views-count925 դիտում article-date 18:28 14-02-2024

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ չտրվել ռուսական շանտաժին․ Պահպանողական կուսակցություն

Պահպանողական կուսակցությունը փաստում է, որ ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայման վայրերը փաստացի չեն
վերահսկվում ՀՀ իշխանությունների կողմից, այդպիսով առաջացնելով ՀՀ համար բարձր անվտանգային ռիսկեր։

Հիմք ընդունելով մամուլում տարածվող լուրերը, թե ռուսական զորքերն արգելել են EUMA-ի փաստահավաք խմբի
մուտքը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի սահմանամերձ գոտի, փաստում ենք, որ կրկնվում է ՌԴ-ի կողմից
սադրանքների հրահրման և ՀՀ-ին նոր զիջումներ պարտադրելու շանտաժի գործելաոճը։

Պահպանողական կուսակցությունը, ցավակցելով Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ
ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հարազատներին, համոզմունք է հայտնում,
որ պատշաճ ու վստահելի հետաքննություն իրականացնելու և հետագայում նման դեպքերի բացառման
հնարավորությունը ապահովելու նպատակով ՀՀ իշխանությունները պիտի անմիջապես և կտրուկ քայլեր
ձեռնարկեն ՀՀ ինքնիշխանությունը ՀՀ ամբողջ տարածքում վերականգնելու ուղղությամբ՝ ՀՀ-ից դուրս հրավիրելով
ինքնիրավչությամբ զբաղվող ռուսական բոլոր զորամիավորումները, անկախ դրանց տեսակից և գործունեության
բնույթից։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ չտրվել ռուսական շանտաժին, իսկ քաղաքական ուժերին և հանրությանը
կոչ ենք անում շանտաժին համարժեք վերաբերմունք ցուցաբերել։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր