«Ռոսսելխոզնադզոր»-ը Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում արձանագրել է թռչնի գրիպի բռնկում: Հաղորդում է [url=https://ria.ru/incidents/20180807/1526120180.html]ria.ru[/url]-ն:
Վիրուսը հայտնաբերվել է ախտաբանական նյութի զննության ընթացքում, որը վերցվել է Պավլովո քաղաքի գյուղացիական տնտեսություններից մեկում պահվող ընտանի թռչունից:
Ներկա դրությամբ իրականացվում են թռչնի գրիպի դեմ պայքարի համապատասխան միջոցառումներ: