ԱՄՆ եւս մեկ նահանգում թռչնի գրիպի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել
ԱՄՆ եւս մեկ նահանգում՝ Նեբրասկայում, թռչնի գրիպի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էին Մինեսոտա, Այովա եւ Վիսկոնսին նահանգների ղեկավարները:
ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ 33 միլիոն թռչուն է վարակվել, որոնց մի մասն արդեն ոչնչացվել է: Միայն Այովա նահանգում 26 միլիոն հիվանդ թռչուն կա: Մինչեւ համաճարակը հավերի գլխաքանակը եղել է 60 միլիոն:
Միաժամանակ, նահանգում ձուն թանկացել է 60%-ով: