ԱՄՆ-ում փողերի լվացման համար ձերբակալվել է ՌԴ չորս քաղաքացի
ԱՄՆ-ում փողերի լվացման համար վերջին օրերին ձերբակալվել է ՌԴ չորս քաղաքացի: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/world/20180806/1526040063.html?referrer_block=index_main_1]ria.ru[/url]-ն:
Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են օգոստոսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:
Նրանցից մեկը ձերբակալվել է Բոստոնում և տեղափոխվել Նյու Յորք, մյուս երկուսը գտնվում են Լոս Անջելեսում: Գլխավոր հյուպատոսարանը հարցում է ուղարկել համապատասխան կառույցներին՝ ձերբակալվածներին տեսակցելու թույլտվություն ստանալու համար: Նրանք կասկածվում են փողերի լվացման և խարդախության նպատակով համագործակցելու մեջ։