211652_close_icon
views-count9794 դիտում article-date 19:36 06-08-2018

Տեղեկատվությունը, թե հայկական կողմը թաքցնում է գետնատնակում պայթյունի հետևանքով առկա կորուստները, ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ ԱՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել»: ԱՀ ՊՆ–ը հավելում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ապատեղեկատվության հերթական անհաջող փորձն է:

Նմանատիպ նյութեր