ՀՀ վարչապետի խորհրդական. Ավարտին են հասցվել Քոբայր-Վանաձոր միջպետական ավտոմայրուղու վերանորոգման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ հետևյալ գրառումով.
«Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց, ժայռերը խորունկ, նոթերը կիտած` դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ...
Ըստ էության ավարտին են հասցվել Քոբայր-Վանաձոր միջպետական ավտոմայրուղու վերանորոգման աշխատանքները: Ձորի 3 թունելները հիմնանորոգվել են, ճանապարհի մի շարք հատվածներ լայնացվել է, մայրուղուն զուգահեռ տեսանելի են ջրահեռացման հոսքագծերը, Դեբետի պռնկի պատնեշներն ամրացվել, կամ ամբողջությամբ նորերն են կառուցվել:
Շուրջ 30 կմ ճանապարհի վերջնական շահագործման հանձնելու համար մի քանի հատվածի (2-3 կմ) նորոգումն է մնացել:
Տարոսը Ալավերդի-Այրում ու մնացած կտորներին, դե մեզ էլ ինչպես միշտ` բարի և անվտանգ երթևեկություն...