211652_close_icon

Քարաթափում՝ Քոբայր-Ալավերդի հատվածում

views-count1387 դիտում article-date 16:51 23-12-2014
Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քոբայր-Ալավերդի հատվածի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Ժամը 13.20-ի դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից երկաթգծի նշված հատվածը մաքրվել է քարերից:

Նմանատիպ նյութեր