211652_close_icon
views-count56237 դիտում article-date 11:20 12-06-2018

Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհի վերանորոգման ծավալուն աշխատանքները շուտով կմոտենան ավարտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, հանրապետության մի քանի, այդ թվում՝ գյուղական ճանապարհների կապիտալ վերանորոգման ծավալուն աշխատանքներ են ընթանում: 90 կմ երկարությամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Շինարարական տեխնիկան այս ճանապարհի տարբեր հատվածներում աշխատում է արդեն մոտ 2 տարի: «Կապավոր ՍՊԸ»-ն հիմնանորոգումն իրականացնող երեք կապալառու կազմակերպություններից մեկն է և այժմ վերանորոգման աշխատանքներն իրականացնում է Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհի՝ Ձորագետ և Վահագնի գյուղերի տարածքում: Մ6 միջպետական ճանապարհի վերակառուցման ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային ու Ասիական բանկերի ֆինանսավորմամբ ու պետբյուջեի համաֆինանսավորմամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Էս տեմպերով, որ գնա, կարճ ժամանակում կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհներ: Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, թե աշխատանքներ չի կատարվում, միևնույն է, ինքներս ենք տեսնում ու համոզվում, որ պատասխանատու կառույցները ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ են կատարում իրենց գործը»: Ճանապարհը վերանորոգողներն էլ վստահեցնում են, որ այն կշահագործվի 50 տարուց ավելի ու դրա պահպանման մեջ պետք է նաև սրտացավ լինեն հենց վարորդները: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր