77746 դիտում
12:38 06-05-2018
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են. վարորդներին կհանձնվի եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է՝ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի և «Ավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանի վերահսկողության տակ են գտնվում հանրապետության մի քանի, այդ թվում՝ գյուղական ճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքները:
90 կմ երկարությամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները նախատեսված է իրականացնել երկու փուլով:
Շինարարական տեխնիկան այս ճանապարհի տարբեր հատվածներում աշխատում է արդեն մեկուկես տարի:
«Կապավոր ՍՊԸ» -ն հիմնանորոգումն իրականացնող երեք կապալառու կազմակերպություններից մեկն է և այժմ վերանորոգման աշխատանքներն իրականացնում է Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհի 20-րդ կմ հատվածից՝ շուրջ 6 կմ ճանապարհ:
Մ6 միջպետական ճանապարհի վերակառուցման ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային ու Ասիական բանկերի ֆինանսավորմամբ ու պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով նախատեսված հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ: 33 համայնքների տարածքով անցնող ավտոմայրուղին ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2020 թվականի հունվարին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքներին օնլայն եղանակով հետևում են նախարարի պաշտոնակատարն ու «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրենը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Էս տեմպերով որ գնա, կարճ ժամանակում կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհներ: Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, թե աշխատանքներ չի կատարվում, միևնույն է, ինքներս ենք տեսնում ու համոզվում, որ պատասխանատու կառույցները ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ են կատարում իրենց գործը»:
Ճանապարհը վերանորոգողներն էլ վստահեցնում են, որ այն կշահագործվի 50 տարուց ավելի ու դրա պահպանման մեջ պետք է նաև սրտացավ լինեն վարորդները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7458 դիտում
17:12 20-03-2017
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ