Մեր գործելաոճի սկզբունքը գործընկերոջ կարգավիճակն է, ոչ թե ենթարկվողի. Ալեն Սիմոնյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների առիթով նախկին իշխանությունների մտահոգությունը հասկանալի է, քանի որ իրենց գործելաոճը կտրուկ տարբերվում է նախկինների գործելաոճից:
Aгavot.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Մենք չենք ընդունում, և մեզ համար գործելաոճ չէ այն, ինչ իրենք արել են, այն է՝ լինել կատարողի, լսողի, ենթարկվողի կարգավիճակում: Մեր գործելաոճի հիմնական սկզբունքը, իմ գնահատմամբ, փոքր, բայց գործընկերոջ կարգավիճակն է և ոչ մի պարագայում՝ ենթարկվողի: Նման գործելաոճը միգուցե արդարացիորեն զարմանք է առաջացնում, քանի որ իրենք իրենց հարաբերությունների մեջ չեն ունեցել այն, ինչ ունի մեր իշխանությունը՝ ժողովրդի վստահություն»:
Մեր այն հարցին՝ այս ամենը հաշվի առնելով, այնուամենայնիվ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը կտրուկ չէ՞ր, և ինչպես պարոն Շարմազանովն է ձևակերպել՝ դա չէ՞ր վկայում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում կա չհասկացվածություն, պարոն Սիմոնյանն արձագանքեց.
«Ես Լավրովի ասածին գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրեն իմ զրուցակիցը չեմ համարում: Դրա համար գոյություն ունի ԱԳՆ: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, Հայաստանի ներքին գործն է, և այն պարագաներում, երբ այդ նույն իշխանությունը հանցագործություններ էր իրականացնում, դա նույնպես եղել է ՀՀ ներքին գործը: Մենք որևէ ձևով ՌԴ-ի որևէ ներքին գործի չենք խառնվում, Ալեն Սիմոնյանը, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մեկնաբանություն չի տալիս Նավալնիին ձերբակալելուց կամ քաղաքական սպանության պարագայում, դա Ռուսաստանի ներքին գործն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]