Ընտրություններին մեր գլխավոր մարտահրավերը լինելու է քաղաքացիներին մեր արածը ներկայացնելն ու համոզելը, որ քվեարկեն մեր օգտին. Ալեն Սիմոնյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե որ քաղաքական ուժին է համարում ՔՊ-ին մրցակից առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Շատ տրիվիալ է, ես իրոք դժվարանում եմ ինչ-որ մեկի անունը տալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողները քաղաքական գործիչների անուններ հնչեցրին, որոնք կարող են մրցակից լինել իշխող կուսակցությանը։
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Ալեն Սիմոնյանն ասաց հետևյալը. «Ռոբերտ Քոչարյանի պարագայում, օրինակ, ես մտածում եմ, որ ինքը կարող է մեզ «քաշել»՝ չդնի իր թեկնածությունը, և այդ պարագայում մենք պրոբլեմ կունենանք»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ասաց. «Սերժ Սարգսյանի պարագայում համարում եմ, որ նա ամեն ինչ անելու է, որ հանկարծ էնպես չստացվի, որ մենք էն վերջին րոպեին, վերջին քարոզարշավի օրն էլ մեզ օգուտ տա և օգուտ բերի»:
Ճշտող հարցին՝ ինչու, պատասխանեց՝ «երևի մոտը Ստոկհոլմյան սինդրոմ է կամ Քոչարյանի ինադու»:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին, Սիմոնյանը ասաց՝ «Արթուր Վանեցյանը կա իրենց տանը և իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, նրա կողքին լինեն, որ մի քիչ փող տա, որպեսզի կարողանան իրենց կյանքը դասավորել։ Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ոչ էլ երբևիցե կլինի: Դա իմ հնարովի կերպարն է, իմ մեղքն է, որը կա, եթե ես իր մասին կխոսեմ»։
Լրագրողների հարցին, թե նա եղել է իր ընկերը, ում հետ լավ հարաբերություններ է ունեցել, Սիմոնյանը ասաց՝ լավ հարաբերություններ ունեցել է, սակայն Վանեցյանը ապացուցել է, որ ինքը չարաչար սխալվում էր:
«Լավ կլինի՝ բոլոր էն մարդիկ, որոնք մտածում են՝ ինքն իրենց ընկերն է, վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պատեհ առիթի դեպքում էնքան բան կպատմեմ, որ մարդիկ կարող է իրեն փողոցում տեսնեն և բարև չտան»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ եթե ընդդիմություն չկա, ինչո՞ւ են վերջին ՏԻՄ ընտրություններին պարտվել, Սիմոնյանը հեգնեց. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Կոմկուսը մեր հիմնական ընդդիմությունն է: Երկրի երկրորդ քաղաքն է և ունի քաղաքապետ: Սարկազմը դնենք մի կողմ: Տեսնո՞ւմ եք, որ ընդդիմություն չունենք»:
Հարցին՝ առաջիկա ընտրություններում ո՞րն է լինելու իրենց գլխավոր մարտահրավերը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ իրենց գլխավոր մարտահրավերը լինելու է ներկայացնելը ՀՀ քաղաքացիներին իրենց արածն ու համոզելը, որպեսզի քաղաքացիները գնան ու քվեարկեն իրենց օգտին։