16202 դիտում
23:24 03-08-2018
Լուկաշենկոն կոչ է արել կանանց ավելի շատ ծնել, իսկ ծերերին՝ ձմեռել հիվանդանոցում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միորի կենտրոնական հիվանդանոց (Վիտեբսկի մարզ) այցելելության ժամանակ խնդրել է բելառուս կանանց՝ շատ ծնել: Այս մասին հայտարարվել է օգոստոսի 3-ին` Լուկաշենկոյի մամլո ծառայության կողմից: Հաղորդում է [url=http://belsat.eu/ru/news/lukashenko-prizval-belarusok-rozhat-po-3-4-rebenka/]belsat[/url]-ը։
«Առնվազն 3-4 երեխաներ պետք է ծնվեն»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն առանձնակի ուշադրություն է դարձրել ծերերին, հատկապես, միայնակներին օգնության ցուցաբերմանը: «Մենք պետք է համոզենք, որ ծեր միայնակ մարդիկ ձմեռեն հիվանդանոցում: Խայտառակ բան չկա: Նրանք ծեր մարդիկ են, և մենք պետք է նրանց նայենք», - ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ բելառուսական ընտանիքներում առնվազն 3 երեխա պետք է լինի: 2011 թվականին խորհրդարանում իր ուղերձում նա նշել է. «Ես ասում եմ` առաջին երեխան է ձերն է, երկրորդն էլ ձերն է։ Երրորդը՝ իմն է և մի քիչ ձերը: Բայց 5-րդ և հաջորդ երեխան 100 տոկոսով իմն են: Այնպես որ՝ ծնեք։ Ես ձեր փոխարեն դա չեմ կարող անել»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am