Պոմպեոն և Չավուշօղլուն բանակցություններ են վարել Սինգապուրում
Այսօր Սինգապուրում բանակցություններ են վարել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Հաղորդում է [url=https://www.golos-ameriki.ru/a/us-presses-turkey-for-release-of-detained-us-pastor-/4512103.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Անկարայի և Վաշինգտոնի միջև։ Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից 2 թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ են սահմանվել:
Ըստ տեղեկությունների՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում 2 երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 40 րոպե:
Պոմպեոն իր հետ ուղեկցող լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային տեղեկացրել է, որ ամերիկացի բողոքական հոգևորական Բրանսոնի տուն վերադառնալու ժամանակը եկել է: