«Բավարիան» «Այնտրահտին» Ռոբերտ Կովաչի տեղափոխության համար վճարել է 1 եվրո
«Բավարիան» այս ամռանը «Այնտրահտից» գլխավոր մարզիչ բերեց Նիկո Կովաչին, ինչպես նաև նրա օգնականին և եղբորը՝ Ռոբերտին:
Նիկոյի տեղափոխության համար մյունխենցիները վճարել են 2,2 մլն եվրո, իսկ Ռոբերտի տեղափոխությունը «Բավարիայի» վրա արժեցել է 1 եվրո:
«Այո, դա ճիշտ է: Նրանք Ռոբերտի համար կարող էին ոչինչ չվճարել, սակայն մենք համաձայնվեցինք 1 եվրոյի վրա, այդ թվում՝ իրավաբանական պատճառներով:
Սա սովորական պատմություն է, բայց համաձայն եմ, զվարճալի է», ասել է «Այնտրահտի» տնօրեն Ֆրեդի Բոբիչը: