«Բավարիայի» խաղացողները դժգոհ են Կովաչի աշխատաոճից
                        «Բավարիայում» աճում է դժգոհությունը թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հանդեպ:
Մյունխենյան ակումբի խաղացողներին դուր չեն գալիս խորվաթ մասնագետի մարզչական մեթոդները: 
Մասնավորապես, թիմում դժգոհ են, որ գլխավոր մարզիչն իր օգնականների հետ խորվաթերեն է շփվում: Նրանց թվում են իր եղբայրը՝ Ռոբերտ Կովաչը, դարպասապահների մարզիչ Տոնի Թափալովիչը, ինչպես նաև մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը, ընդ որում, հաճախ խաղացողների ներկայությամբ:
Ֆուտբոլիստներին դուր չի գալիս նաև հաճախակի ռոտացիան: Թիմին դուր չի գալիս, որ ֆուտբոլիստները պահեստայինների նստարանին են հայտնվում նույնիսկ լավ անցկացրած խաղերից հետո:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

