6870 դիտում
19:03 03-08-2018
«Ընկերակցության մարտիկ» մրցաշարում ՀՀ ԶՈւ թիմը 3-րդն է
Չորրորդ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը:
[url=https://armenpress.am/arm/news/942723.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` օգոստոսի 3-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակիցներին շնորհավորեց և նշեց, որ նախարարությունն արել է ամեն ինչ, որպեսզի մրցույթը լինի հետաքրքիր ու հիշվող:
«Հաճելի է, որ Հայաստանում առաջին անգամ այս մրցույթի անցկացումը ոչ միայն ընդլայնեց ծրագրի աշխարհագրությունը, այլև` մեր երկիրը դարձավ համընդհանուր ընդունելի վայր` այսպիսի միջոցառումներ անցկացնելու համար»,- նշեց Տոնոյանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի խոսքով` «Ընկերակցության մարտիկ»-ը «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում իրականացվող ամենակարևոր մրցաշարերից մեկն է:
«Սա մարտական պատրաստության յուրահատուկ ցուցադրություն է, որովհետև ցանկացած երկիր մրցակցության մեջ ցանկանում է ցույց տալ իր ռազմական բարձր հմտությունները և բարելավել դրանք»,- ասաց Ալեքսանդր Ֆոմինը:
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ղազախստանի զինված ուժերի թիմը, Բելառուսի ընտրանին երկրորդն էր, Հայաստանի զինված ուժերի թիմը` երրորդը: Բոլոր 5 մրցաձևերում ամենաշատ մեդալներ նվաճած ու կանանց ընդհանուր հաշվարկում լավագույնի մրցանակին արժանացած կուրսանտ Արմինե Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս խաղերին, և անցած տարվա մրցումներից շատ հետևություններ է արել:
«Բավական դժվար էր, որովհետև անցած տարի ես հասկացա, որ այնքան էլ պատրաստ չեմ այս մրցումներին, իսկ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարզումներ ենք անցկացրել, որոնց արդյունքն էլ ակնհայտ է»,- ասաց Գրիգորյանը:
Կուրսանտ Արմինեն այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ ուսումն ավարտելուց հետո մեկնելու է ծառայության:
«Ընկերակցության մարտիկ» մրցաշարն անցկացվում է 4-րդ «Միջազգային բանակային խաղերի շրջանակում»: Այս տարի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն այն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Մրցույթին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի թիմերը:
Նմանատիպ նյութեր
2161 դիտում
18:10 01-08-2018
Հայաստանում ընթանում է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը
1834 դիտում
23:10 12-02-2019
Անցկացվել է «Ընկերակցության մարտիկ» մրցույթի փնջային փուլը
12934 դիտում
23:10 21-08-2021
Ռուսաստանի ԶՈՒ թիմը Հայաստանում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները
Այս բաժնից
613 դիտում
16:58 02-05-2024
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն. Այն կունենա 90 հաստիք
649 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա