5084 դիտում
09:17 03-08-2018
Ռուսաստանից զենք գնող որոշ երկրներ կազատվեն ամերիկյան պատժամիջոցներից․ «Ամերիկայի ձայն»
Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով:
Վերջին տասնամյակում Ռուսաստանից զենքի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Վիետնամը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրաքը, Ադրբեջանն ու Մալայզիան: Ընդունված ակտի 231-րդ կետի համաձայն, Ռուսաստանի հետ սերտ ռազմական համագործակցություն ունեցող կամ զենքի գնման խոշոր գործարք կնքած երկրի դեմ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ ընդունի և դադարեցնի ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ: Պահանջները սակայն Սպիտակ տանը մանևրելու քիչ հնարավորություն էին տալիս, վտանգելով ԱՄՆ-ի հարաբերություններն ավանդական դաշնակից Հնդկաստանի, Վիետնամի և Ինդոնեզիայի հետ:
Այս շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի վավերացրած պաշտպանական ծախսերի օրենքը թույլ է տալիս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին բացառիկ դեպքերում պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք Ռուսաստանից մեծաքանակ զենք էին գնել: Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը կարող է պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք ցույց կտան, որ դադարեցրել կամ զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանից զենքի գնումները: Դա, մասնավորապես, թույլ կտա ԱՄՆ-ի դաշնակից Վիետնամին կամ Ինդոնեզիային ապահովել նրանց մոտ եղած ռուսական զենքերի վերանորոգման ընթացիկ կարիքները, միևնույն ժամանակ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, եթե նրանք հրաժարվեն Մոսկվայից զենքի հետագա մեծածավալ գնումներից:
Միևնույն ժամանակ, նույն օրենքը պատժելու է Թուրքիային, որը նախատեսում է Ռուսաստանից S-400 հակաօդային համակարգեր գնել: Որպես պատիժ, Միացյալ Նահանգների Սենատն ու Ներկայացուցիչների պալատն արգելափակելու են Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը:
Նմանատիպ նյութեր
4575 դիտում
10:44 08-03-2015
Աշխարհում ամենից շատ զենք գնող երկիրը՝ ըստ IHS-ի
4069 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»