Թեհրանը պատրաստ է 2 մլրդ դոլարի վարկ հատկացնել իրանական ապրանքներ գնող երկրներին
Երկրի տնտեսական ծրագրերը մշակելու ընթացքում մենք մտադիր ենք իրանական ապրանքներ գնող երկրներին 2 մլրդ դոլարի վարկ հատկացնել։
Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, Իրանի Ազգային արտահանման օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է Իրանի փոխնախագահ Իսհաք Ջահանգիրին։
Խոսելով ԱՄն-ի մասին՝ Ջահանգիրին նշել է, որ Թհրանը երբեք ամերիկյան իշխանություններին չի արգելել իրանական շուկա մտնել, ընդհակառակը, վերջիններս են Իրանի եհտ փոխգործակցությանը խոչընդոտել։