Աշխարհում ամենից շատ զենք գնող երկիրը՝ ըստ IHS-ի
Ռազմական ծախսերին նվիրված նոր ուսումնասիրության համաձայն՝ այդ նպատակով ամենից շատ ֆինանսներ է հատկացնում Սաուդյան Արաբիան: Այս երկիրը գերազանցել է նախորդ լիդերին՝ Հնդկաստանին:
Ամերիկյան IHS ընկերության զեկույցի տվյալներով՝ երրորդ տեղում է Չինաստանը, որը 2013 թվականին 5-րդն էր:
Ընդհանուր առմամբ, աշխարհում ռազմական ծախսերն ավելացել են 13%-ով: Մասնագետների խոսքով՝ ռազմաօդային տեխնիկայի առեւտրով ամենից շատ հետաքրքրված են Մերձավոր Արեւելքի եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները:
Իսկ ԱՄՆ-ն զենքի արտահանման առաջատարն է: Այս երկրին հաջորդում են Ռուսաստանն ու Ֆրանսիան: