211652_close_icon
views-count22173 դիտում article-date 15:55 04-05-2018

Վլադիմիր Գասպարյանը պատմություն կերտեց

Երբ անցնի էմոցիոնալ ֆոնն ու կյանքը մտնի բնականոն հուն և յուրաքանչյուրս սկսենք սառը ուղեղով դատել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություները ապա կհասկանանք, որ իշխանափոխությունից, ժողովրդական բողոքներից ու ցույցերից զատ մեզանում տեղի ունեցավ ևս մեկ կարևոր հեղափոխություն և, մի գուցե նաև համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ, ոստիկանությունը չմիջամտեց քաղաքական պրոցեսներին, չդարձավ պետական չինովնիկների պաշտպանը սեփական ժողովրդից՝ թույլ տալով նախ ժողովրդին արտահայտելու սեփական կարծիքը , իսկ հետո արդեն քաղաքական ուժերին՝ քաղաքական երկխոսության միջոցով ձևավորելու նոր իշխանություն: Վլադիմիր Գասպարյանը նոր էջ գրեց Հայաստանի ոստիկանության համար՝ Ոստիկանությունը հռչակելով վերքաղաքական կառույց, որը պետության ներքին անվտանգության երաշխավորն է: Այսօր երբ խոսում ենք Հայաստանի ներքաղաքական լարված մթնոլորտը խաղաղ, անարյուն հանգուցալուծման մասին, դա առաջին հերթին Վլադիմիր Գասպարյանի աստվածասեր և առողջ դատողության արդյունքն է, ով ամեն ինչից զատ պահեց ոստիկանությունը , որպեսզի այն գործիք չդառնա իշխանությունների ձեռքին՝ ժողովրդից պաշտպանվելու կամ ժողովրդին ճնշելու համար: Եվ ամենակարևորը յուրաքանչյուր պաշտոնյա այլևս պետք հասկանա, որ չի կարողանալու իր սխալ որոշումների կամ կոռումպացված գործունեության արդյունքում թաքնվել ոստիկանի թիկունքում և փորձել պաշտպանվել սեփական ժողովրդից , քանզի ոստիկանության գործառույթն է պաշտպանել քաղաքացու կյանքն ու անվտանգությունը և պետությունը: Մեր աչքի առջև տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է ավելի ուժեղանալ և ավելի բարձր իմունիտետ ձեռքբերել... Ի դեպ Վլադիմիր Գասպարյանը կերտել է ոստիկանի մի տեսակ, որն այս տարիների ընթացքում վտանգելով սեփական կյանքը, անգամ զոհելով այն՝ պաշտպանել է սեփական պետությունը և իր պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում թույլ չի տվել Հայաստանի գեթ մեկ քաղաքացու մահ ... Աղբյուրը՝ [url=http://www.slaq.am/arm/news/1245447/]Slaq.am[/url]

Նմանատիպ նյութեր