2624 դիտում
10:10 01-08-2018
Փոխնախարարն էլ LEXUS ունի. Արման Ուդումյանի ունեցվածքը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսին նշանակվեց այս պաշտոնում: Այսօր արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է նրա՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ուդումյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 800 հազար դրամ, 4 հազար 500 ամերիկյան դոլար և 1613 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 120 հազար դրամ եւ ստացվել 5 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Ուդումյանը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է, տարբեր կազմակերպությունների հետ աշխատել է որպես ֆրիլանսեր, եղել է ՄԱԿ–ի հայկական ասոցիացիա հ/կ–ի ծրագրերի համակարգողը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1510 դիտում
09:01 19-08-2023
Փոխնախարարն ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում. «Ժողովուրդ»
13127 դիտում
18:38 29-09-2016
Արեւիկ Ուդումյանի ամուսինը նշանակվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը