4975 դիտում
16:38 31-07-2018
ՀՀ նախագահի տիկինը և Իտալիայի նախագահի դուստրը ծանոթացել են Սերգեյ Փարաջանովի հարուստ ժառանգությանը
Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 31-ին այցելեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ պահպանվում է Փարաջանովի բազմազան գեղարվեստական և գրական ժառանգությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի ողբերգական և փառահեղ դրվագները` ներկաներին ծանոթացնելով նրա ստեղծագործություններին` ֆիլմերին, կոլաժներին, տիկնիկներին, այլ հետաքրքիր գործերի:
Սարգսյանը պատմեց, որ Փարաջանովը սկսել է կոլաժներ ստեղծել` ասելով, որ Խորհրդային Միությունում իշխանություններն իրեն թույլ չեն տալիս կինոժապավեններ նկարահանել, ուստի ինքը այդ բացը կլրացնի կոլաժներով. կոլաժը սեղմված ֆիլմն է:
Զավեն Սարգսյանն անդրադարձավ «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») հանրահայտ և աղմկահարույց կինոնկարին` նշելով, որ այն չունի սյուժե:
Այդ ժապավենով ռեժիսորը ցանկացել է երկրի պատկերը ստեղծել:
Հյուրերը շրջեցին տուն-թանգարանի բոլոր հատվածներով, լուսանկարվեցին, իսկ շրջայցի ավարտին Զավեն Սարգսյանը Լաուրա Մատարելային նվիրեց «Նռան գույնը» կինոնկարի սկավառակը` շեշտելով, որ այն լավագույն ֆիլմն է Հայաստանի մասին, Սերգեյ Փարաջանովի աշխատանքների փոքր ալբոմը:
Տնօրենը Իտալիայի նախագահի դստերը և ՀՀ նախագահի կնոջը նվիրեց «Մեկուսացում» գիրքը, որում զետեղված են Փարաջանովի կյանքի բանտային տարիներին վերաբերող նամակներ, նյութեր, նկարներ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Զավեն Սարգսյանին ջերմ ընդունելության համար:
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
22:28 23-05-2014
ՀՀ մշակույթի նախարարը ծաղիկներ է դրել Թբիլիսիի հին թաղամասում գտնվող Սերգեյ Փարաջանովի հուշարձանին
1060 դիտում
18:49 04-10-2014
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին
Այս բաժնից
1576 դիտում
15:12 23-01-2025
Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա
673 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)