211652_close_icon
views-count9404 դիտում article-date 11:56 31-07-2018

Վալերիյ Օսիպյանը 15 ոստիկանների նոր կոչումներ է շնորհել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին։ Այս անգամ հուլիսի 30-ին համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկան, բարեխիղճ և սրտացավ ծառայության համար, նոր կոչում ստացան։ Ոստիկանության պետը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու բարեխիղճ կատարմանը՝ ամրապնդելով ոստիկանություն-հասարակություն կապը։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր