211652_close_icon
views-count4171 դիտում article-date 16:21 05-09-2018

Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեյտենանտի 3 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 3 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 5-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, հույս հայտնեց, որ նրանք օր օրի կավելացնեն մասնագիտական գիտելիքները, ծառայությանը կվերաբերվեն ավելի սրտացավ՝ ուղենիշ ունենալով, որ հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը յուրաքանչյուր ոստիկանի խնդիրն է՝ անկախ կոչումից ու պաշտոնից։ Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր