Իտալիայի Հանրապետության նախագահը դստեր հետ այցելեց Մատենադարան
Հայաստան պետական այցի շրջանակում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ այցելեց Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում նրանց ներկայացրին հայ գրչության կենտրոնները, այնուհետև ծանոթացրին հայ գրերին, Աստվածաշնչին, Ավետարանին: Այցի վերջում Իտալիայի նախագահին նվիրեցին երկու գիրք: Սերջիո Մատարելան էլ իր հերթին նվիրեց մեդալ: