211652_close_icon
views-count21491 դիտում article-date 20:46 30-07-2018

Գյումրու քաղաքապետարանի քթի տակ մարդիկ Շուրա Բալագանովի նման «կլպում են մարդկանց», իսկ քաղաքապետն ասես՝ Պանիկովսկին լինի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2016 թվականին Գյումրու քաղաքապետն ի լուր գյումրեցիների հայտարարեց, որ հունվարի 1-ից Գյումրու ողջ տարածքում ավտոմեքենաների կայանատեղիները դարձել են անվճար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես ասում էր ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ «Մարդիկ ուզում են համ հաճույք ստանան, համ էլ կույս մնան»։ Ասես, դա ասված է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին։ Քաղաքապետը կարծես հայտնի ֆիլմի՝ «Ոսկե հորթի» հերոսներից «Պանիկովսկին» լինի։ Վարդագույն ակնոցներ կրելով, չի տեսնում, որ քաղաքապետարանի քթի տակ ինչ-որ մարդիկ Շուրա Բալագանովի նման ջեբկիրությամբ են զբաղվում՝ վարորդներից գանձում ապօրինի գումարներ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գյումրու Վարդանանց հրապարակում և Հաղթանակի փողոցում, որտեղ տիրում է «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» ասացվածքը։ Հրապարակում տեղակայված է անգամ ճանապարհային նշան, որն ազդարարում է «ԿԱՅԱՆԵԼԸ ԱՆՎՃԱՐ Է» ցուցանակը։ Իսկ հնարամիտները թղթով փակել են այս ցուցանակն ու կատարում են ապօրինի դրամահավաք։ Ցավալին այն է, որ այդ տարածքում հերթափոխ են կատարում Ոստիկանության Գյումրու բաժնի ծառայողները, սակայն նրանք չտեսնելու են տալիս «գանձագողերի» ապօրինությունները։ Այստեղ են ասում՝ «Աշխարհ կանգնիր, իջնող կա»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Պաշա Այվազյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր