6286 դիտում
23:15 30-07-2014
ՕԵԿ-ն անտեսում է դատարանի որոշումը. գիշերային ժամերին Շուրա Բալագանովի և Պանիկովսկու նման գործի է անցնում. վիճահարույց տարածքում շինություն է կառուցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության բաժինը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ' արգելելով «Օրինաց Երկիր» կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը:
Սակայն ՕԵԿ-ը ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլ նաև մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն' չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին: Սակայն գործուն միջամտություն իրականացվել է միայն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, որը իրականցրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և կազմել արձանագրություն: Մյուս բոլոր պատկան մարմինների կողմից որևէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել:
Համալսարանի կոլեկտիվի և ուսանողության կողմից օրեցօր աճող վրդովմունքը կասեցնելու նպատակով ագրարային համալսարանի տնտեսական մասը ստիպված ձեռնարկում է միջոցառումներ ապօրինի շինարարությունը կանխելու և համալսարանի տարածքը ապօրինի զավթելու դեմ: Փաստորեն ագրարային համալսարանը նոր ուսումնական տարվան պատշաճ մակարդակով նախապատրաստվելու փոխարեն ամեն օր ստիպված զբաղվում է «Օրինաց Երկիր» կուսակցության ապօրինի քայլերը կանխելու գործընթացով»:
ՀԱԱՀ լրատվության բաժին
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15502 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35753 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց