211652_close_icon
views-count1147 դիտում article-date 16:24 30-07-2018

Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2018 թ. հուլիս ամսվա հերթական շաբաթական վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 23-ից 27-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2462 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 500 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 11 բողոքի: 2018 թվականի հուլիսի 23-ից 27-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1588 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր