211652_close_icon
views-count6300 դիտում article-date 12:32 29-07-2018

Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի հարցով գագաթնաժողով կանցկացնեն

Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են սեպտեմբերին անցկացնել Սիրիայում կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթաժողով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Ստամբուլում, մենք կքննարկենք, թե ինչ կարող ենք անել, կքննարկենք տարածաշրջանային խնդիրները», - գրում է «Վաթան» թերթը` մեջբերելով Էրդողանի խոսքը:Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/турция-россия-франция-и-фрг-проведут-саммит-по-сирии/a-44867082]Deutsche Welle[/url]-ն։ Էրդողանը հավելել է, որ կողմերը կքննարկեն նաև Սիրիայի վերաբերյալ եռակողմ գագաթաժողովի օրակարգը, որին կմասնակցեն Թուրքիան , Ռուսաստանը և Իրանը:

Նմանատիպ նյութեր