211652_close_icon
views-count46884 դիտում article-date 18:30 28-07-2018

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 41-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. բանակից զորացրված զինվորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Սարգսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Ռոբերտ Չիլինգարյանը և Գյումրիի բնակիչ՝ 20-ամյա Միքայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Մովսիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ծառայել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և զորացրվել ու վերադառնում էին տուն, իսկ եթե բետոնե արգելապատնեշը չլիներ, ապա ավտոմեքենան մի քանի մետր կգլորվեր ձորը։ Նշված հատվածում բետոնե արգելապատնեշները տեղադրվել են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի բազմաթիվ հրապարակումներից հետո, երբ այդ աշխատանքները կատարվեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի, «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի այն ժամանակվա հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի միջամտության շնորհիվ։ Այդ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ էին տեղի ունեցել, որոնց թվում նաև՝ ողբերգական։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր