211652_close_icon
views-count9452 դիտում article-date 11:42 28-07-2018

Յուրի Խաչատուրովը գիշերվանից ազատության մեջ է, գրավը վճարվել է. Tert.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովն այս պահին ազատության մեջ է, նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց գիշերն ազատ է արձակվել: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/07/28/yuri-khacharurov/2753466]Tert.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Յուրի Խաչատուրովը կկարողանա՞ վերադառնալ ՌԴ, Միհրան Պողոսյանը նշեց, որ առանց լիազոր մարմնի թույլտվության Յուրի Խաչատուրովը չի կարողանա երկրից բացակայել, անհարժեշտության պարագայում իրենք դիմում կներկայացնեն: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ նյութեր