1414 դիտում
22:13 19-01-2024
Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վարույթը, որով պահանջել էր կրկին կալանավորել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։ Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ։
Ավելի վաղ, Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Դատարանը որոշում էր կայացրել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
18:43 04-01-2024
Ցոլակ Ակոպյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
1141 դիտում
23:50 24-06-2024
Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ
922 դիտում
19:04 01-07-2024
Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ ազատության մեջ
Այս բաժնից
1240 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
739 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
691 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին