5545 դիտում
23:21 27-07-2018
Ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների դասընթացներ են անցկացվում
ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Առաջին փուլում կվերապատրաստվեն Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանի քննչական բաժնների 23 քննիչ՝ նկատի ունենալով, որ առաջիկայում նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։
«Աննախադեպ իրավիճակ է, երբ տեսնում ենք, որ քննչական կոմիտեն, քննչական մարմինը գործուն միջոցներ է ձեռնարկում ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության համար։ Խիստ կարևոր է ցույց տալ, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով, որ քաղաքացին է իր ընտրությամբ ձևավորում իշխանությունը»,- ասաց Դ.Իոաննիսյանը։
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրեց, որ դասընթացը կիրականացվի 3 ուղղությամբ՝ քաղաքագիտական, սահմանադրաիրավական և քրեաիրավական՝ կարևորելով քննիչների համակողմանի վերապատրաստումը։ Ընդ որում՝ սա փորձնական ծրագիր է, որից հետո այն կլրամշակվի և համապետական նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն նաև մարզային քննչական վարչությունների քննիչների համար:
Նմանատիպ նյութեր
2346 դիտում
15:49 21-07-2019
Դասընթացներ՝ անչափահասների գործերով ոստիկանների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»