4725 դիտում
10:07 15-02-2019
Անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի. Սեյրան Օհանյանը՝ «Մարտի 1»-ի գործի, իրեն, Խաչատուրովին, Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին:
Սեյրան Օհանյանը նշում է, որ 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և այն դնել մարտի 1-ի իրադարձությունների, ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ:
Նա ասում է, որ որևէ մեկն իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ ժողովրդի դեմ:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով:
Տեսաուղերձում Սեյրան Օհանյանը նկատում է, որ մարտի 2-ին եթեր տրված տեքստը, որ ինքը կարդացել է, նպատակ ուներ կանխարգելել հնարավոր սադրանքները բանակի և ժողովրդի միջև:
«Անցել է 10 տարի, ես այս ընթացքում այդ տեքստի մասով որևէ իրավական գործընթացով չեմ անցել, փաստահավաք խումբը հարցեր չի տվել, տուժածներ չեն եղել այդ տեքստի բովանդակությունից, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի:
Դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է «Աբու Հասանի մաշիկները» հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները: Ինձ համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է ինձ, դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել: Տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից»:
Նա հավելում է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև հետապնդումները նախկին գործընկերների նկատմամբ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքը:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն էլ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, ոչ թե փախչում է, այլ չի հավատում հարուցված գործին:
«Բացահայտ սխալ եմ համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանքի տակ պահելը»,-շեշտում է նախկին նախարարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5818 դիտում
18:44 27-07-2018
ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին
Այս բաժնից
1624 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ