3788 դիտում
10:53 27-07-2018
Սահմանադրական կարգը տապալելու փորձի ժամանակ իշխանական կոալիցիայում էին նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որ ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննելու էր, սպասում էինք: Բայց որ երեք ժամ տևած հարցաքննությունից հետո Քոչարյանին նույն օրն իսկ մեղադրանք կառաջադրեն, նաև կալանավորելու համար կդիմեն դատարան, իսկապես անհավատալի էր: Այնպես որ Քոչարյանին մարտի 1-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով մի խումբ անձանց հետ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելու, կալանավորելու համար դատարան դիմելու լուրն իսկապես շոկ էր:
Կատարվածը շոկ էր, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, այն էլ պետության դեմ ծանրագույն հանցագործության մեղադրանքով:
Ավելի ուշ Քոչարյանը «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում պնդում էր, թե «սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է իրավական սյուրռեալիզմի ժանրից, 37 թիվն է դառնում»: Ասել է թե` նոր իշխանությունների հասցեին նույն մեղադրանքներն է հնչեցրել, ինչ ընդդիմությունն իր պաշտոնավարման տարիներին ասում էր Քոչարյանի հասցեին: «Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ»,- նշել է Քոչարյանը:
Երեկ ՀՔԾ-ում նույն գործի շրջանակներում հարցաքննվել է 2008թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գևորգյանը. նրանք երկուսն էլ առայժմ հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Բայց ամեն րոպե չի բացառվում, որ մեղադրյալների շարքն ավելանա. ի վերջո, մարտիմեկյան իրադարձություններին նախագահականում գործել է հատուկ շտաբ, որում, ըստ Փաստահավաք խմբի, ընդգրկված են եղել նաև այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՊՆ Միքայել Հարությունյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը և այլք: Նրանցից միայն Մ.Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել ու նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Սպասվում է մյուս նախկին պաշտոնյաների հարցաքննությունը ևս:
Մեկ փաստ էլ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող իշխանության հետ 2008թ. կոալիցիա են կազմել նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Ընդ որում` նրանցից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4389 դիտում
10:05 27-04-2019
ՀՅԴ-ն իշխանությանը մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ. «Ժողովուրդ»
814 դիտում
18:31 20-09-2023
4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածով․ ՔԿ
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
595 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
430 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»