211652_close_icon
views-count3164 դիտում article-date 21:53 26-07-2018

ԱՄՆ-ը ևս 70 մլն դոլար կհատկացնի Իրաքի տարածքում ականազերծման աշխատանքների համար․ Պոմպեո

Միացյալ Նահանգները ևս 70 մլն դոլար կհատկացնի Իրաքի տարածքում ականազերծման աշխատանքների համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է [url=https://ria.ru/world/20180726/1525407127.html]ria.ru[/url]-ն։ «Ես ուրախ եմ հայտնել, որ Պետդեպը լրացուցիչ 70 մլն դոլար է հատկացնում Իրաքի Նայնավա նահանգում ականազերծման գործընթացին աջակցելու համար»,- ասել Պոմպեոն։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել է 90 մլն դոլար օգնության հատկացման մասին, և վերոնշյալ 70 մլն-ը լրացուցիչ աջակցություն է։ «Լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի մեզ ավելի մեծ քանակության ականներ վնասազերծել այն տարածքում, որտեղ տեղի կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների մեծ մասը ենթարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրագործած ցեղասպանությանը։

Նմանատիպ նյութեր