211652_close_icon
views-count4642 դիտում article-date 12:07 02-02-2016

ԱՄՆ-ն 10 մլն դոլար կհատկացնի վրաց-հայկական սահմանի ամրապնդման համար

Միացյալ Նահանգները շուրջ 10 մլն դոլար է հատկացնելու Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանն ամրապնդելու համար, տեղեկացնում է GeorgiaOnline-ը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երեկ Թբիլիսիում Վրաստանի սահմանային ոստիկանության ու ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների կրճատման գործակալության ներկայացուցիչների միջև: ՆԳՆ-ի տվյալներով՝ ծրագրի առաջին փուլում կսկսվի 2 սահմանային սեկտորների՝ Կասումլուի և Կեդայի ենթակառուցվածքների շինարարությունը, իսկ վրաց-հայկական սահմանային հատվածը հագեցվի հսկողության նորագույն սարքավորումներով:

Նմանատիպ նյութեր