2397 դիտում
13:30 26-07-2018
Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 11-ը
2018 թ. ամառային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչի և զորակոչից տարկետումների գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
«[url=https://armenpress.am/arm/news/941877.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ըստ այդմ՝ 2018թ. ամառային զորակոչի ավարտը նախատեսվում է օգոստոսի 11-ը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ համապատասխանաբար ապահովելու զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտությունների ավարտական ակտերի, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով նախատեսված անվանացուցակների տրամադրման գործընթացը: Միաժամանակ, որպեսզի զորակոչի ավարտի երկարաձգումը չազդի սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրման գործընթացի վրա՝ զորացրումների վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 31-ը ներառյալ:
Կառավարության որոշումներով ամառային զորակոչից տարկետում են ստացել մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
12:51 25-07-2024
Ամառային զորակոչի ժամկետը երեկարաձգվեց 15 օրով՝ մինչեւ օգոստոսի 15-ը
17120 դիտում
13:40 20-09-2018
Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե 2, այլ 1 տարով
Այս բաժնից
922 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
958 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի