11020 դիտում
21:22 25-07-2018
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 81-ի
Հուլիսի 23-ին Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով զոհվածների թիվը հասել է 81-ի, այս մասին տեղեկացնում են հունական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զոհվածներից 26-ը մահացել են կրակից առաջացած ծխից թունավորման հետևանքով՝ տեղի ռեստորաններից մեկում գտնվելու ժամանակ։ Մահացածներից ոմանք խեղդվել են ծովում՝ փորձելով փրկվել իրենց մոտեցող կրակից։
Ըստ Reuter գործակալության՝ անհայտ կորածների թիվը 40 է, թեև որոշ աղբյուրներ հաղորդում են ավելի քան 100 անհայտ կորածների մասին՝ օտարազգի զբոսաշրջիկների հետ միասին։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/23/1101488/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:
Նմանատիպ նյութեր
14678 դիտում
21:31 24-07-2018
Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի
2694 դիտում
11:39 01-12-2016
ԱՄՆ-ի Թեննեսսի նահանգում բռնկված անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Այս բաժնից
436 դիտում
20:10 23-04-2024
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
913 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան