8019 դիտում
23:08 27-07-2018
Ստամբուլի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմատուցվի Հունաստանում անտառային հրդեհի հետևանքով մահացածների համար
Ստամբուլի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կմատուցվի Հունաստանում խոշոր անտառային հրդեհի հետևանքով մահացած անձանց հիշատակին, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հղում անելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղեկատվական էջին։
Նշվում է, որ հոգեհանգստի կարգը կմատուցվի այս կիրակնօրյա պատարագի ընթացքում։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/23/1101488/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում: Հրդեհների հետևանքով մահացել է 81 մարդ։
Նմանատիպ նյութեր
2530 դիտում
16:45 07-08-2020
Լիբանանի հայկական եկեղեցիներում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի
1460 դիտում
18:00 15-05-2014
Ստամբուլի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Սոմայի աղետի զոհերի
1962 դիտում
09:25 25-07-2022
Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի հոգեհանգստի կարգ
Այս բաժնից
1171 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
988 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
979 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո