211652_close_icon
views-count2694 դիտում article-date 11:39 01-12-2016

ԱՄՆ-ի Թեննեսսի նահանգում բռնկված անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

ԱՄՆ-ի Թեննեսսի նահանգում բռնկված անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 7-ի, հաղորդում է Associated Press-ը; Սևի շրջանային ղեկավար Լարրի Ուոթերսի խոսքով՝ փրկարարները հայտնաբերել են ևս 3 դի։ Հրդեհները վնասել են ավելի քան 400 շինություն, փրկարարական գործողությունները շարունակվում են։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում խոշոր անտառային հրդեհները չեն մարում Հյուսիսային Կարոլինա, Թեննեսի և Ջորջիա նահանգներում։ Փորձագետների գնահատականով՝ վերջին օրերին տեղացած անձրևները նույնպես բավարար չեն բնական աղետի դեմ պայքարելու համար։ Թեննեսսիի նահանգապետ Բիլլ Հեսլեմը հայտարարել է, որ ներկայիս հրդեհները վերջին 100 տարիներին գրանցված մասշտաբային հրդեհներն են։

Նմանատիպ նյութեր