Պեպ Գվարդիոլա. Այժմ բարդ կլինի հաղթել չեմպիոնական մրցավազքում
ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Նյուքասլում» [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116167/]պարտվելուց[/url] (1:2) հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Պրեմիեր Լիգայի առաջիկա խաղերին և չեմպիոնական մրցավազքին:
«Մեզ բարդ շաբաթ է սպասվում. «Առջևում «Արսենալի», «Էվերթոնի» և «Չելսիի» հետ հանդիպումներն են: Եթե ցանկանում ենք վերևում մնալ, պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Խաղադրույքի վրա դրված են բազմաթիվ տիտղոսներ և միավորներ:
Չեմպիոնական մրցավազքում հաղթելն այժմ բարդ կլինի: Մենք դեռ հնարավորություններ ունենք, բայց մենք պետք է հաղթենք մեր խաղերում: Մենք առավելություն չունենք, սակայն պետք է առաջ շարժվենք:
Գիտեմ, որ պետք է անենք: Կարող ենք և պարտվել: Ֆուտբոլում պետք է դիմանալ մրցակցությանը», ասել է Գվարդիոլան: