62538 դիտում
14:25 25-07-2018
Առողջապահության նախարարությունը հորդորում է Սևանա լճում չլողալ ջրիմուռներով առատ ափերում
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում,
արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Նմանատիպ նյութեր
28238 դիտում
20:18 07-08-2018
Ոչ թե առհասարակ Սևանա լճում չլողալ, այլ զերծ մնալ միայն կոնկրետ «ծաղկած» կամ առատ ջրիմուռներով վայրերից․ պարզաբանում
14084 դիտում
20:16 11-07-2019
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սևանի այն լողափերում, որտեղ կան ջրիմուռներ
Այս բաժնից
655 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
610 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան