Հունաստանում բռնկված խոշոր հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի
Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 74-ի։ Այդ մասին հաղորդում է Athens-Macedonian լրատվական գործակալությունը։
Վերջինի տվյալներով՝ զոհերի թվում կան նաև մեծ թվով երեխաներ:
Հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Ստավրուլա Մալիդին հայտնել է, որ տուժել է 164 մեծահասակ և 23 երեխա:
Շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու խոշորամասշտաբ հրդեհների պատճառը: